Ռազմիկ Թևոնյանը որոշել է շարունակել աշխատանքը մարզպետի պաշտոնում
15:59 - 16 սեպտեմբերի, 2021

Ռազմիկ Թևոնյանը որոշել է շարունակել աշխատանքը մարզպետի պաշտոնում

Արարատի մարզպետը կշարունակի աշխատել։ 

Արարատի մազպետարանի հասարակայնության հետ կապերի բաժնից Infocom.am-ին հայտնեցին, որ մարզպետը աշխատում է և կշարունակի աշխատել ։ 

Հարցին, թե արդյոք մարզպետը հետ է վերցրել աշխատանքից ազատման դիմումը, մարզպետարանից միայն հաստատեցին, որ մարզպետը կշարունակի աշխատել, իսկ պատճառները զուտ անձնական են և դրանում քաղաքական ենթատեքստ չկա։ 

Հիշեցնենք, որ  Արարատի մարզպետ Ռազմիկ Թևոնյանը սեպտեմբերի 9-ին  հրաժարականի դիմում էր ներկայացել: 



Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել