Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Դուշանբե. դիմավորել են Տաջիկստանի վարչապետն ու ԱԳ նախարարը
09:27 - 16 սեպտեմբերի, 2021

Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Դուշանբե. դիմավորել են Տաջիկստանի վարչապետն ու ԱԳ նախարարը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Տաջիկստանի Հանրապետություն։ Դուշանբեի միջազգային օդանավակայանում վարչապետ Փաշինյանին դիմավորել են Տաջիկստանի վարչապետ Կոխիր Աբդուռասուլի Ռոսուլզոդան և Արտաքին գործերի փոխնախարար Ֆարխոդ Սալիմը։

ՀՀ կառավարության լրատվական ծառայությունից հայտնում են, որ վարչապետը սեպտեմբերի 16-17-ին Դուշանբեում կմասնակցի ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի նիստին, ինչպես նաև Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության և Շանհայի համագործակցության կազմակերպության համատեղ նիստին:

Նախատեսված է նաև վարչապետի հանդիպումը Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնի հետ:



Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել