Քաղաքապետարանից պարզաբանում են Կենդանաբանական այգու տնօրենի ԺՊ-ի անսպասելի ազատումը |infocom.am|
10:19 - 14 սեպտեմբերի, 2021

Քաղաքապետարանից պարզաբանում են Կենդանաբանական այգու տնօրենի ԺՊ-ի անսպասելի ազատումը |infocom.am|

infocom.am: 2019 թվականի նոյեմբերին Երեւանի քաղաքապետարանը Կենդանաբանական այգու տնօրենի պաշտոնակատար էր նշանակել այգու նախկին փոխտնօրեն Վլադիմիր Սիմոնյանին: Սակայն բոլորովին վերջերս Սիմոնյանն ազատվել է այդ պաշտոնից: Նրա փոխարեն այգու տնօրենի պաշտոնակատար է նշանակվել նախկին աշխատակիցներից Արեւիկ Մկրտչյանը:

«Հայկական ժամանակը» Երեւանի քաղաքապետարանից հետաքրքրվեց, թե ինչո՞ւ երկու տարի է՝ տնօրենի մրցույթ չէր հայտարարվում եւ հիմա էլ չի հայտարարվում, փոխարենը նախկին ԺՊ-ն փոխարինել է մեկ այլ ԺՊ-ով:

«Կորոնավիրուսային համավարակի պայմաններում հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» օրենքը, ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի համապատասխան հանձնարարականները, ինչպես նաեւ 44-օրյա պատերազմի եւ ՀՀ-ում ռազմական դրության իրավական ռեժիմի գործողությամբ պայմանավորված՝ ՀՈԱԿ-ի տնօրենի մրցույթ չի կազմակերպվել»,- պարզաբանել են քաղաքապետարանի լրատվականից:

Ավելի վաղ խոսելով Վլադիմիր Սիմոնյանի հանկարծակի ազատման մասին՝ Երեւանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը լրատվամիջոցներին հայտնել էր, որ պատճառը փաստաթղթերի անհամապատասխանությունն է տնօրենի պաշտոնի համար ներկայացվող պահանջներին: Խնդրել էինք նշել, թե խոսքն ի՞նչ անհամապատասխանության մասին է, եւ ի՞նչն է եղել պատճառը, որ այն մինչեւ հիմա հայտնի չէր:

«Համապատասխան պետական մարմնի կողմից 2021թ. մայիսին Երեւանի քաղաքապետարան է ներկայացվել տեղեկատվություն առ այն, որ Վլադիմիր Սիմոնյանի կողմից ներկայացված որոշ փաստաթղթեր չեն կարող հիմք հանդիսանալ նշված պաշտոնում նշանակվելու համար: Մասնավորապես՝ վերջինիս կողմից ներկայացված բակալավրի որակավորման դիպլոմը չի համապատասխանում ՀՀ-ում բակալավրի որակավորման համար սահմանված չափանիշներին»,- ի պատասխան մեր հարցի՝ հայտնել են քաղաքապետարանից: 

Շարունակությունը՝ armtimes.com-ում



Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել