20-օրյա հացադուլից հետո Հայկ Հարությունյանը հայտարարել է նաև ջրադուլ․ «Ֆիզգոռոդոկ Երևան»
09:21 - 14 սեպտեմբերի, 2021

20-օրյա հացադուլից հետո Հայկ Հարությունյանը հայտարարել է նաև ջրադուլ․ «Ֆիզգոռոդոկ Երևան»

20-օրյա հացադուլից հետո Հայկ Հարությունյանը այսօրվա ապօրինություններից հետո հայտարարել է նաև ջրադուլ։ Այս մասին տեղեկանում են «Ֆիզգոռոդոկ Երևան» ֆեյսբուքյան էջից։

«Քաղաքապետարանը սրբագրում է կառուցապատողի ապօրինությունները և ինդուլգենցիայի թղթեր է բաժանում` հետին թվով օրինականացնելով առանց թույլտվության կառուցված պարիսպը և շինհրապարակը։ Մինչ օրս մեզ չեն տվել Հողային օրենսգրքի 60 հոդվածի մասին տեղեկանքը։ Շինարարությունը կասեցված չէ, չնայած որ քրեական գործը հարուցված է։ Ես պահանջում եմ անհապաղ ձեռնարկել այդ քայլերը»,- հայտարարել է Հարությունյանը։

Ֆեյսբուքյան հայտարարության մեջ ընդգծվում է, որ Հարությունյանի առողջությանը հասցված վնասի ու թաղամասի բնակիչների բնականոն կյանքի խաթարման համար պատասխանատու են Երևանի քաղաքապետարանը, ՀՀ ոստիկանությունը, Դատախազությունը, այն բոլոր պաշտոնյաները, որոնց հանցավոր անգործությունը հանգեցրել է այս հետևանքներին»,- նշված է հայտարարության մեջ։

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել