ՔՏՀԱ տեսչական մարմինն այսօր դիտարկել է Երևանի Կենտրոն վարչական շրջանի հասարակական տրանսպորտը, հայտնաբերվել է 3 խախտում
17:59 - 13 սեպտեմբերի, 2021

ՔՏՀԱ տեսչական մարմինն այսօր դիտարկել է Երևանի Կենտրոն վարչական շրջանի հասարակական տրանսպորտը, հայտնաբերվել է 3 խախտում

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի, ՀՀ ոստիկանության, ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի  հետ սեպտեմբերի 13-ին հասարակական տրանսպորտի համատեղ դիտարկում է իրականացրել Երևանի Կենտրոն վարչական շրջանում։ Այս մասին տեղեկացնում է ՔՏՀԱ տեսչական մարմինը:

Տրանսպորտային անվտանգության մասնագետների դիտակետում է եղել ուղևորափոխադրող 27 տրանսպորտային միջոց։ Վերահսկողական միջոցառման արդյունքում ՔՏՀԱ տեսչական մարմինը Covid-19-ի հակահամաճարակային  կանոնների 3 խախտում է հայտնաբերել։ Դրանք վերաբերել են վարորդների կողմից դիմակ չկրելուն։ Խախտումների վերաբերյալ վարչական արձանագրություններ են կազմվել։

«Հանրային տրանսպորտում տեսչական վերահսկողությունը ուժեղացված կերպով կշարունակվի նաև առաջիկա օրերին։ Պատասխանատվության կենթարկվեն բոլոր նրանք, ովքեր չեն կատարում հակահամաճարակային կանոնները պահպանելու պարտադիր կանոնները»,- հայտնում է Տեսչական մարմինը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել