Ադրբեջանում մեկնարկել են այդ երկրի, Թուրքիայի, Պակիստանի համատեղ զորավարժությունները |armenpress.am|
15:16 - 13 սեպտեմբերի, 2021

Ադրբեջանում մեկնարկել են այդ երկրի, Թուրքիայի, Պակիստանի համատեղ զորավարժությունները |armenpress.am|

armenpress.am: Ադրբեջանում մեկնարկել են այդ երկրի, Թուրքիայի և Պակիստանի հատուկ նշանակության ուժերի համատեղ զորավարժությունները:

Այս մասին հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը:

Ադրբեջանի պաշտպանության նախարարության հաղորդագրության համաձայն՝ զորավարժությունները տևելու են սեպտեմբերի  12-20-ը:

«Երեք եղբայր-2021» խորագիրը կրող զորավարժությունների հիմնական նպատակը, որին մասնակցում են երեք երկրներ, հանդիսանում է ստորաբաժանումների միջև փոխգործակցության բարելավումը, ինչպես նաև պատրաստվելը գործողությունների՝ խաղաղ և պատերազմական իրավիճակներում»,-  նշված է հաղորդագրության մեջ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել