Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ
14:26 - 12 սեպտեմբերի, 2021

Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ

Հանրապետությունում սեպտեմբերի 12-ի ցերեկը, 15-16-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Սեպտեմբերի 13-14-ը, 17-ին՝ առանձին շրջաններում, հիմնականում՝ գիշերը և կեսօրից հետո, սպասվում է անձրև և ամպրոպ: Այս մասին հայտնում է ՀՀ ԱԻՆ-ը։ 

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 14-15-ն աստիճանաբար կբարձրանա 2-3 աստիճանով:

Երևանում սեպտեմբերի 12-ի ցերեկը, 13-17-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել