Փարիզը հրաժարվում է ճանաչել թալիբների կառավարությունը. Ֆրանսիայի ԱԳՆ |tert.am|
14:19 - 12 սեպտեմբերի, 2021

Փարիզը հրաժարվում է ճանաչել թալիբների կառավարությունը. Ֆրանսիայի ԱԳՆ |tert.am|

tert.am: Փարիզը չի պատրաստվում ճանաչել Աֆղանստանի նոր կառավարությունը, որը ձևավորվել է «Թալիբան» արմատական շարժման ներկայացուցիչների կողմից, քանի որ նրանք չեն կատարել համաշխարհային հանրությանը տված իրենց խոստումները: Այս մասին France 5 հեռուստաալիքի եթերում հայտարարել է Ֆրանսիայի արտգործնախարար Ժան Իվ Լե Դրիանը, գրում է reuters.com-ը:

«Ֆրանսիան հրաժարվում է որևէ հարաբերություն ունենալ այս կառավարության հետ: Նրանք (թալիբները) վերջին մի քանի օրերի ընթացքում ասում էին, որ իրենք ոչ միայն օտարերկրացիներին, այլև աֆղաններին առաջարկել են հանգիստ լքել երկիրը, խոստացել են ներառական կառավարություն, բայց ի վերջո նրանք ստել են», - պարզաբանել է դիվանագետը:

Շարունակությունը՝ tert.am-ում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել