Ստոլտենբերգն անհնար է համարել ԱՄՆ դուրս գալուց հետո Աֆղանստանում ՆԱՏՕ-ի զորքեր պահելը |armenpress.am|
11:51 - 11 սեպտեմբերի, 2021

Ստոլտենբերգն անհնար է համարել ԱՄՆ դուրս գալուց հետո Աֆղանստանում ՆԱՏՕ-ի զորքեր պահելը |armenpress.am|

armenpress.am: ՆԱՏՕ-ում Միացյալ Նահանգների դաշնակիցները չէին կարողանա շարունակել ռազմական գործողություններն Աֆղանստանում այնտեղից ամերիկյան ուժերի դուրսբերումից հետո: Այս մասին հայտարարել է Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը The New York Times-ին տված հարցազրույցում:

Նրա խոսքով՝ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն ապրիլին ՆԱՏՕ-ի գործընկերների հետ խորհրդակցություններ էր անցկացրել Աֆղանստանից զորքերը դուրս բերելու վերաբերյալ, և «բոլոր դաշնակիցները համաձայնվել էին» նրա որոշման հետ:

«Առանց ԱՄՆ-ի մյուս դաշնակիցներին դժվար կլիներ շարունակելու ռազմական գործ գործողությունները: Դա իրատեսական տարբերակ չէր»,- անկեղծացել է Ստոլտենբերգը: Նա նշել է, որ բոլորը գիտակցում էին, որ դա ծանր ու բարդ որոշում է եղել և ՆԱՏՕ-ի բոլոր երկրները գիտակցում էին Քաբուլում կառավարության նակման և թալիբների՝ իշխանության վերադառնալու անխուսափելիությունը:



Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել