ՀՀԿ-ն քննարկել է կուսակցության մասնակցության հարցը գալիք ՏԻՄ ընտրություններին
21:43 - 10 սեպտեմբերի, 2021

ՀՀԿ-ն քննարկել է կուսակցության մասնակցության հարցը գալիք ՏԻՄ ընտրություններին

Հայաստանի հանրապետական կուսակցության նախագահ, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՀՀԿ Գործադիր մարմնի հերթական նիստը, որի ժամանակ, ի թիվս այլ հարցերի, քննարկվել է կուսակցության մասնակցության հարցը գալիք ՏԻՄ ընտրություններին։ Այս մասին տեղեկացնում են ՀՀԿ Գործադիր մարմնից։

«Որոշվել է մի շարք համայնքներում առաջադրել սեփական թեկնածուներ, մասնավորապես՝ Գյումրի քաղաքում Հանրապետականը առաջադրել է կուսակցության Շիրակի տարածքային կազմակերպության ղեկավար Արտյոմ Ղուկասյանի թեկնածությունը եւ հաստատել է ավագանու թեկնածուների ցուցակը։ Ինչ վերաբերում է այլ համայնքներին, Հանրապետականը բաց է լինելու մյուս ընդդիմադիր թեկնածուներին աջակցելու շուրջ քաղաքական քննարկումների համար»,- ասվում է հաղորդագրության մեջ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել