Զելենսկին հայտարարել է Ռուսաստանի հետ լայնամասշտաբ պատերազմի վտանգի մասին |armenpress.am|
20:17 - 10 սեպտեմբերի, 2021

Զելենսկին հայտարարել է Ռուսաստանի հետ լայնամասշտաբ պատերազմի վտանգի մասին |armenpress.am|

armenpress.am: Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հավանական է համարում Ռուսաստանի հետ լայնամասշտաբ պատերազմի սկսումը: Զելենսկին այս մասին ասել է «YES Brainstorming» ֆորումի ժամանակ:

«Կարծում եմ ՝  այն կարող է լինել, պոտենցիալ այդ թեմայի մեջ կա: Դա կլինի Ռուսաստանի ամենամեծ սխալը, դրանից հետո երբեք գոյություն չի ունենա հարևանական հարաբերություն Ռուսաստանի, Ուկրաինայի և  Բելառուսի միջև», - ասել է Զելենսկին:

Նրա կարծիքով ՝ պետությունները թշնամիներ են դարձել Մոսկվայի գործողությունների պատճառով։

«Խնդիրն այն է, որ Ռուսաստանի տեղեկատվական քաղաքականությունը Ուկրաինայի ինքնուրույնության հանդեպ անհարգալից վերաբերմունք է ցուցաբերում: Եվ խնդիրը ոչ թե այս կամ այն քաղտեխնոլոգի ընտրության մեջ է, որոնք մտցրել են այդ «ռուսական աշխարհ» եզրույթը և այլն, այլ այն, որ ուկրաինացի ժողովրդի վերաբերմունքը ռուսների հանդեպ դրանից հետո կոտրվեց», - պնդում է Զելենսկին:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել