ՔՏՀԱ տեսչական մարմինը Էրեբունի վարչական շրջանում 4 խախտում է հայտնաբերել
18:10 - 09 սեպտեմբերի, 2021

ՔՏՀԱ տեսչական մարմինը Էրեբունի վարչական շրջանում 4 խախտում է հայտնաբերել

2021 թվականի սեպտեմբերի 9-ին COVID-19-ի տարածումը կանխարգելելուն միտված հանրային տրանսպորտի մշտադիտարկումը շարունակվել է Երևանի՝ տարածքով ամենամեծ վարչական շրջանում՝ Էրեբունիում։
 
ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության, ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի հետ գործակցությամբ դիտարկել են կանոնավոր ավտոբուսային, միկրոավտոբուսային, տրոլեյբուսային, տաքսամոտորային ուղևորափոխադրում իրականացնող 35 տրանսպորտային միջոց։
 
ՔՏՀԱ տեսչական մարմնի տրանսպորտային մասնագետները 4 խախտում են հայտնաբերել, կազմել են վարչական արձանագրություններ:  
 
Տեսչական մարմնի վերահսկողությունը կլինի շարունակական։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել