ՀԱՊԿ-ը խորհրդակցություններ է անցկացրել փոխարտգործնախարարների մակարդակով |tert.am|
23:06 - 07 սեպտեմբերի, 2021

ՀԱՊԿ-ը խորհրդակցություններ է անցկացրել փոխարտգործնախարարների մակարդակով |tert.am|

tert.am: 2021 թվականի սեպտեմբերի 7-ին ՀԱՊԿ քարտուղարությունում տեղի են ունեցել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ երկրների արտաքին գործերի նախարարների տեղակալների խորհրդակցությունները:

Միջոցառման մասնակիցները քննարկել են սեպտեմբերի 15-16-ը Դուշանբեում կայանալիք ՀԱՊԿ կանոնադրական մարմինների նիստերի նախապատրաստումը և անցկացումը, համաձայնեցրել են Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանին և ՀԱՊԿ ԱԳ նախարարների խորհրդի, պաշտպանության նախարարների խորհրդի և Անվտանգության խորհուրդների քարտուղաների կոմիտեի համատեղ նիստին ներկայացվելիք փաստաթղթերի նախագծերը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել