Արցախի ՊԲ-ն հերքում է ադրբեջանական լուրերը, թե հայկական կողմը գնդակոծել է Շուշիում տեղակայված դիրքերից մեկը
11:52 - 03 սեպտեմբերի, 2021

Արցախի ՊԲ-ն հերքում է ադրբեջանական լուրերը, թե հայկական կողմը գնդակոծել է Շուշիում տեղակայված դիրքերից մեկը

Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունն առ այն, թե իբր սեպտեմբերի 3-ին՝ ժամը 01:00-ից 02:15-ն ընկած ժամանակահատվածում հայկական կողմը գնդակոծել է Շուշիում տեղակայված դիրքերից մեկը և պատասխան գործողություններից հետո, կորուստներ կրելով, հետ նահանջել, հակառակորդ կողմի հերթական ապատեղեկատվությունն է: Այս մասին հայտնում է ԱՀ ՊԲ-ն։

ԱՀ պաշտպանության նախարարությունը հայտարարում է, որ ՊԲ ստորաբաժանումները խստորեն հետևում են հրադադարի պահպանման ռեժիմին և պատասխան գործողությունների են դիմում միայն հակառակորդի սադրանքները կանխելու համար:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել