Խավիեր Կոլոմինան նշանակվել է Հարավային Կովկասում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ |hetq.am|
17:57 - 02 սեպտեմբերի, 2021

Խավիեր Կոլոմինան նշանակվել է Հարավային Կովկասում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ |hetq.am|

hetq.am: Իսպանացի դիվանագետ Խավիեր Կոլոմինան նշանակվել է Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ։ Այդ մասին նշվում է ՆԱՏՕ-ում Իսպանիայի առաքելության թվիթերյան միկրոբլոգում։ 

 

Խավիեր Կոլոմինան նաև կզբաղեցնի ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գծով փոխօգնականի պաշտոնը։ 

Վերջին 11 տարիներին Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցչի պաշտոնն զբաղեցնում էր կանադացի լրագրող Ջեյմս Ապատուրայը։ Հատուկ ներկայացուցչի դերը կայանում է տարածաշրջանային առաջնորդների հետ աշխատանքային շփումներին աջակցելը՝ տարածաշրջանում ՆԱՏՕ-ի նպատակների զարգացման, տարածաշրջանային անվտանգության աջակցության և ՆԱՏՕ-ի համագործակցության ծրագրերի հետագա առաջխաղացման համար:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել