ՏՄՊՊՀ նախագահն անդրադարձավ տարբեր շուկաներում գների բարձրացմանը |armenpress.am|
13:45 - 02 սեպտեմբերի, 2021

ՏՄՊՊՀ նախագահն անդրադարձավ տարբեր շուկաներում գների բարձրացմանը |armenpress.am|

armenpress.am։  Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը կառավարության նիստից հետո անդրադարձավ տարբեր շուկաներում գների բարձրացմանը:

«Ամբողջ աշխարհում պարենի գները բարձրացել են, թանկացել են նաև բեռնափոխադրումները, թանկացումներ են եղել բենզինի և նավթամթերքի շուկայում ևս։ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը զբաղվում է կենտրոնական շուկաներում մրցակցության պաշտպանությամբ և ոչ թե գների կարգավորման հարցով, ՏՄՊՊՀ-ն կարող է միջամտել միայն այն դեպքում, երբ որ շուկայում կա գերիշխող դիրք ունեցող տնտեսավարող սուբյեկտ և նրա կողմից դեմպինգի կամ գների չհիմնավորված բարձրացման պարագայում մենք կարող ենք ինտերվենցիա ունենալ, մնացած պարագայում շուկան ինքն է որոշում գինը»,- ասաց նա՝ հիշեցնելով, որ ՏՄՊՊՀ վերահսկողության ներքո գտնվող մի շարք շուկաներում կատարվել են ուսումնասիրություններ ձեթի, ձվի գների բարձրացումների հետ կապված։

«Վարույթի արդյունքները հրապարակվել են․ ընդամենը մեկ ամիս առաջ հրապարակվեց, որ ձու արտադրող երեք խոշոր ընկերություններին պատասխնատվության ենթարկեցինք ձվի գնի հետ կապված գերիշխող դիրքի չարաշահման համար։ Ձվի գների հետ կապված 2-րդ պատասխանատվության միջոցն ենք կիրառել»,- ասաց նա։

ՏՄՊՊՀ նախագահը հավելեց, որ ուսումնասիրությունները դեռ շարունակում են բենզինի շուկայում։

Անդրադառնալով գյուղատնտեսական ապրանքների գների բարձրացման մասին հարցին՝ Գեղամ Գևորգյանն ասաց․ «Եթե չեմ սխալվում, ՀՀ-ում 300 հազար գյուղացիական տնտեսություն կա, ՏՄՊՊՀ -ն լոլիկի կամ վարունգի շուկայում ի՞նչ դերակատարում կարող է ունենալ»,-ասաց նա։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել