Այս տարի խաղողի մթերումների հետ կապված մեծ խնդիր չենք ունենա, կանխատեսվում է մթերել 180 հազար տոննայի չափ խաղող. Վահան Քերոբյան |tert.am|
13:07 - 02 սեպտեմբերի, 2021

Այս տարի խաղողի մթերումների հետ կապված մեծ խնդիր չենք ունենա, կանխատեսվում է մթերել 180 հազար տոննայի չափ խաղող. Վահան Քերոբյան |tert.am|

tert.am: Խաղողի մթերումների համար տրվող վարկերի ընդհանուր ժամկետը 1 տարուց երկարացրել ենք մինչև 3 տարի, իսկ արտոնյալ ժամկետը՝ 3 ամսից մինչև 1 տարի: Այս մասին Կառավարության նիստին հայտարարեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:

Նա նշեց, թե այս փոփոխությունները հնարավորություն են տալու, որ խաղող մթերողներն ավելի անկաշկանդ ու ավելի մեծ ծավալով մթերեն: «Մյուս կողմից հնարավորություն կունենան գյուղացիներին, ֆերմերներին ավելի արագ վճարել մթերած խաղողի դիմաց, ինչպես նաև, մաքսիմալացնելով մթերման ծավալները, հնարավորություն կունենան ապագայում ավելի շատ արտահանել»,-ասաց նախարարը՝ նշելով, թե գյուղատնտեսական տարին, ընդհանուր առմամբ, շատ լավ է ընթանում:

«Այսօր արդեն թարմ գյուղմթերքի մասով հասել ենք անցած տարվա ցուցանիշին, անցել ենք նախանցած տարվա ցուցանիշը՝ մոտ 145 հազար տոննա, հույս ունենք մինչև տարեվերջ ռեկորդ խփել և անցնել 200 հազար տոննայի սահմանները»,-ասաց Քերոբյանը:

«Ինտենսիվ խորհրդակցություններ ենք ունենում թե՛ խաղողագործների, թե՛ մթերողների հետ, և կարող եմ ասել, որ այն պլանները, որ ունեն մթերողները, թույլ են տալիս հուսալ, որ այս տարի մթերումների հետ կապված մեծ խնդիր չենք ունենա, կանխատեսվում է մթերել 180 հազար տոննայի չափ խաղող, որը բավարարում է, որ ամբողջ բերքը մթերվի»,-ասաց նախարարը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել