Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 3-4-ը կնվազի 9-11 աստիճանով
17:27 - 31 օգոստոսի, 2021

Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 3-4-ը կնվազի 9-11 աստիճանով

Իրաքի շրջաններից արևադարձային տաք օդային հոսանքների ներթափանցմամբ պայմանավորված՝ հանրապետության ողջ տարածքում ձևավորվել է բարձր ջերմային ֆոն։ Օգոստոսի 31-ին, սեպտեմբերի 1-ին հանրապետության ցածրադիր գոտիներում, մասնավորապես Արարատյան դաշտում և նրա նախալեռներում, Սյունիքի հովիտներում և Երևանում սպասվում է +38․․․+40 աստիճան։ Նշված օրերին հանրապետության ողջ տարածքում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։

Սեպտեմբերի 1-2-ը, 5-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Սեպտեմբերի 3-4-ը առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ:

Քամին՝ հարավարևմտյան, 5-10 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 3-4-ը աստիճանաբար կնվազի 9-11 աստիճանով:

Օգոստոսի 31-ի ցերեկը, սեպտեմբերի 1-5-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել