Բայդենը հրաման է տվել Քաբուլի պայթյուններից հետո հարվածներ պատրաստել ԻՊ-ին |armenpress.am|
16:18 - 27 օգոստոսի, 2021

Բայդենը հրաման է տվել Քաբուլի պայթյուններից հետո հարվածներ պատրաստել ԻՊ-ին |armenpress.am|

armenpress.am: ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հրաման Է տվել հարվածներ պատրաստել «Վիլայաթ Խորասան» ահաբեկչական խմբավորման պարագլուխներին եւ օբյեկտներին, որը «Իսլամական պետության» բջիջն Է եւ մեղադրվում Է Քաբուլի օդանավակայանի մերձակայքում պայթյուններ կազմակերպելու մեջ:

«Մենք հրաման ենք տվել մեր հրամանատարությանը՝ հարվածների օպերատիվ պլաններ մշակել, որոնք կհասցվեն ԻՊ-Խ-ի ակտիվներին, ղեկավարությանն ու օբյեկտներին: Մենք ուժեղ եւ ճիշտ կպատասխանենք այն ժամանակ եւ այն վայրում, որոնք ինքներս կընտրենք»,-ասել Է Բայդենը:

Նա ընդգծել Է, որ գրոհի համար պատասխանատուները կգտնվեն եւ կպատժվեն: Բայդենը հավաստիացրել Է, որ ԱՄՆ-ը կգտնի նրանց հասնելու միջոցները: Դրա հետ մեկտեղ պետության ղեկավարը հայտարարել Է, որ «հիմնավորապես» ընդունում Է իր պատասխանատվությունն այն ամեն համար, ինչը տեղի Է ունենում Աֆղանստանում:

Օգոստոսի 26-ին երկու պայթյուն Է որոտացել Քաբուլի օդանավակայանի մերձակայքում, դրանցից մեկը՝ «Բերոն» հյուրանոցից ոչ հեռու, որտեղ, ըստ ԶԼՄ-ների տվյալների, հավաքվել Էին օտարերկրացիներ, այդ թվում՝ Մեծ Բրիտանիայի եւ ԱՄՆ-ի քաղաքացիներ:

Առաջին պայթյունը կազմակերպել Էր մահապարտ ահաբեկիչը, այնուհետեւ պայթել Է ականապատված ավտոմեքենան: Աֆղանստանի առողջապահության նախարարության տվյալներով՝ ահաբեկչական գործողության հետեւանքով զոհվել Է 103 մարդ, այդ թվում 13 ամերիկացի զինծառայող:

Վերքեր Է ստացել ավելի քան 150 մարդ, այդ թվում՝ ԱՄՆ-ի 18 զինվորական: ԶԼՄ-ները, վկայակոչելով ԻՊ-ի հայտարարությունը, հաղորդել են, որ հարձակման համար պատասխանատվությունն ստանձնել Է «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությունը: ԱՄՆ-ը կարծում Է, որ գրոհներին մասնակցել Է «Վիլայաթ Խորասան» ահաբեկչական խմբավորումը, որը, գործում Է Աֆղանստանի եւ Պակիստանի տարածքներում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:



Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել