ԿԳՄՍ նախարարությունն ու Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեն հուշագիր են ստորագրել
12:04 - 25 օգոստոսի, 2021

ԿԳՄՍ նախարարությունն ու Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեն հուշագիր են ստորագրել

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ու Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր՝ ուղղված հոգեբանական տարրական աջակցության ոլորտում ուսուցիչների կարողությունների զարգացմանը:

ԿԳՄՍ նախարարությունից հայտնում են, որ փաստաթուղթը կնքվել է նախարարության և Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջև միջազգային համագործակցության շրջանակում։ Նպատակն է ուսուցիչների կարողությունների զարգացման միջոցով բարելավել հոգեբանական տարրական ծառայությունների հասանելիությունը Հայաստանի սահմանամերձ համայնքներում:

Ծրագիրը կիրականացվի վերապատրաստման դասընթացների միջոցով, որոնց կմասնակցեն սահմանամերձ համայնքների դպրոցներից ընտրված ուսուցիչներ

Հուշագրի շրջանակում նախատեսվում է իրականացնել մի շարք գործողություններ, մասնավորապես՝ Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի աջակցությամբ կազմակերպել ՀՀ Սյունիքի, Տավուշի և Երևանի համապատասխան մասնաճյուղերի անձնակազմի անդամների ընտրություն՝ դասընթացավարների վերապատրաստմանը մասնակցելու և այլ ուսուցիչների համար հետագայում համանման դասընթացներ վարելու համար։ Բացի դրանից՝ կողմերը կիրականացնեն փորձնական վերապատրաստումներ հինգ սահմանամերձ համայնքների դպրոցներում, ինչպես նաև վերապատրաստման դասընթացների բովանդակության և նյութերի ներդրում ուսուցիչների կարողությունների զարգացման ծրագրերում։

Համաձայն հուշագրի՝ ԿԳՄՍ նախարարությունը կիրականացնի դասընթացի փորձաքննություն և երաշխավորման գործընթաց, իսկ Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեն՝ մշտադիտարկում և վերապատրաստման դասընթացների արդյունքների վերլուծություն՝ հետագայում դրանց հնարավոր բարելավման  նպատակով։

Դասընթացները կտևեն օգոստոսից մինչև դեկտեմբեր ամիսը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել