Պատգամավորի այդ խոսքերին ի արձագանք նրա նկատմամբ կարգապահական միջոցի կիրառումն ապօրինություն էր, որն էլ հանգեցրել է հետագա էսկալացիային․ Իոաննիսյանը՝ ԱԺ միջադեպի մասին
17:59 - 24 օգոստոսի, 2021

Պատգամավորի այդ խոսքերին ի արձագանք նրա նկատմամբ կարգապահական միջոցի կիրառումն ապօրինություն էր, որն էլ հանգեցրել է հետագա էսկալացիային․ Իոաննիսյանը՝ ԱԺ միջադեպի մասին

Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը պատգամավոր Աննա Մկրտչյանի ելույթը ընդհատեց և նրա նկատմամբ կարգապահական միջոց (նախազգուշացում) կիրառեց այն բանից հետո, երբ Աննա Մկրտչյանը, իր հարցի սահմաններում ասաց «հիմա էս անձնավորությունը իր հետ դահլիճ ա բերել ախրաննիկներ, որոնք երբևէ ԱԺ չեն մտել»:

ԱԺ կանոնակարգ օրենքի 52-րդ հոդվածի 2-րդ մասը սպառիչ թվարկում է պատգամավորի նկատմամբ կարգապահական միջոց կիրառելու հիմքերը, որոնցից և որևէ մեկի տակ չի ընկնում պատգաավորի կողմից իր հարցում (հենց հարցում և ոչ ելույթում) անվտանգության աշխատակիցների մասին հիշատակում անելը:

Պատգամավորի այդ խոսքերին ի արձագանք նրա նկատմամբ կարգապահական միջոցի կիրառումն ապօրինություն էր, որն էլ հանգեցրել է հետագա էսկալացիային:

Եթե չլիներ Ալեն Սիմոնյանի այդ ապօրինությունը՝ չէին լինի հետագա փոխադարձ բղավոցները: Եթե բղավոցներից հետո Նիկոլ Փաշինյանը չասեր, որ «մեղմ են արձագանքում»՝ չէր լինի հետագա էսկալացիան ու բռնությունները, չէր խախտվնի ԱԺ նիստի բնականոն ընթացքը:

Եվ ուրեմն խոհրդարանի նիստի բնականոն ընթացքը խախտել է Ալեն Սիմոնյանը՝ Նիկոլ Փաշինյանի ակնհայտ օրհնությամբ ու դրդմամբ: Եվ պետք չի այս ամենը գցել ընդդիմության սադրիչ պահվածքի վրա՝ իշխանությունը պարտավոր է չտրվել սադրանքներին:

Հ.Գ. Այս ամենը չէր լինի, եթե Աննա Մկրտչյանը առանց ընդհատվելու ավարտեր իր հարցը (որքան էլ որ այն սադրիչ չլիներ), վարչապետն էլ պատասխաներ կամ չպատասխաներ դրան: Բայց ոչ, Ալեն Սիմոնյանը որոշեց Նիկոլ Փաշինյանին ցուցադրել հավատարմության բարձր մակարդակ (երևի՝ Աժ աշխատասենյակներում կախված վարչապետի լուսանկարները քիչ են), Նիկոլ Փաշինյանն էլ, իր հերթին, ըստ էության ցույց տվեց, որ դա իրեն դուր է գալիս»:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել