ԱԺ Նիստի ժամանակ տեղի ունեցավ հանցագործություն, որը սադրեցին ելույթ ունեցողը եւ նիստը վարողը․ սա պետք է ընդունել որպես հանցագործության մասին պաշտոնական հաղորդում․ Արծվիկ Մինասյան
17:51 - 24 օգոստոսի, 2021

ԱԺ Նիստի ժամանակ տեղի ունեցավ հանցագործություն, որը սադրեցին ելույթ ունեցողը եւ նիստը վարողը․ սա պետք է ընդունել որպես հանցագործության մասին պաշտոնական հաղորդում․ Արծվիկ Մինասյան

Նախորդ նիստի ժամանակ տեղի ունեցավ հանցագործություն, որը սադրեցին ելույթ ունեցողը (ԱԺ ամբիոնից ելույթ էր ունենում Նիկոլ Փաշինյանը,-խմբ․) եւ նիստը վարողը (ԱԺ խոսնակ Ալեն Սիմոնյանը,-խմբ․)․ սա պետք է ընդունել որպես հանցագործության մասին պաշտոնական հաղորդում։ Ընդ որում՝ բռնի ուժի գործադրումը՝ ՊՊԾ հրամանատարի կողմից, նաեւ առավոտյան լրագրողների նկատմամբ է կիրառվել։  Այս մասին այսօր Ազգային ժողովում հարցուպատասխանի ընթացքում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամվոր Արծվիկ Մինասյանը։  

Վերջինս հարց ուղղեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին, նշելով, թե նոյեմբերի 9-ից հետո հանրային լայն շրջանակներում Փաշինյանի գործունեությանը տրվում են գնահատականներ, որոնք քաղաքական բաղադիչ ունենալով հանդերձ պարունակում են կոնկրետ քրեաիրավական որակումներ։ Մինասյանը մասնավորապես ասաց․

« Տեղի ունեցած իրադարձություններն արձանագրում են, որ Դուք օժանդակություն եք ցուցաբերում մեր թշնամիներին՝ ադրբեջանական և թուրքական պետություններին, կազմալուծել եք ներքին և արտաքին անվտանգությունը, ինչպես նաև պետական կառավարման համակարգը։ Վարել եք գաղտնի բանակցություններ, երկիրը ներքաշել եք պատերազմի մեջ, չարաշահելով Ձեր լիազորությունները, Ձեզ եք վերագրել գերագույն հրամանատարի գործառույթներ, ունեցել եք բանավոր և գրավոր պայմանավորվածություններ, որի արդյունքում ունենք հազարավոր կիլոմետր տարածքների կորուստներ, հարյուրավոր կրթական հաստատություններ, մշակութային արժեքներ և այլն։ Այս ամենը քրեական օրենսգրքում ներկայացվում է որպես վնասարարություն, պետական գաղտնիքի հրապարակում, պաշտոնական լիազորությունների անցում կամ չարաշահում, և ի երջո պետական դավաճանություն։ Եթե Դուք հետևողականորեն խորշում եք այս բառերից՝ դավաճան, հողատու, որը հասկանալի է, արդյոք ի՞նչ անվանում կտաք այլ գործողություններին։ Երկրորդ՝ հաշվի առնելով, որ Գլխավոր դատախազությունը հետևողականորեն հրաժարվում է առերեևույթ այս հանցագործությունների վերաբերյալ հարուցված քրեական գործերից, արդյոք Դուք պատրա՞ստ եք հետևողական լինել և դավաճանության հոդվածով քրեական գործի շրջանակներում ներգրավվել գործի քննությանը»։

Փաշինյանը դիտարկման ի պատասխան նշեց, որ ինքը հետևել է ՊՊԾ գործողություններին և քաջալերեց նրանց՝ շարունակել պահպանել ԱԺ բնականոն գործունեությունը՝ Աժ նախագի հրահանգներին համապատասխան։ Փաշինյանը շնորհակալություն հայտնեց ՊՊԾ-ին օրենքով սահմանաված ծառայողական պարտականությունները հստակ կատարելու համար։ Վարչապետը տեղեկացրեց, թե ինքը ՊՊԾ աշխատակիցներին շատ խիստ հրահանգել է, որ նրանք որևէ մեկին, առավել ևս զուգարաններում անզգույշ չքաշքշեն։ Վերջինս ընդգծեց, թե նրանք չեն կարող անցնել իր հրամանի վրայով։ 

«Եթե հիշողությունս չի դավաճանում հիմա դատական գործընթաց է գնում Ձեր կուսակից Պողոս Պողոսյանին զուգարանում անզգույշ քաշքշելու հետևանքով սպանելու գործով և ինչքան հիշում եմ, Դուք տասն և ավելի տարիներ այդ հանցագործության մասն չեք էլ բարձրաձայնել, որ Ձեր կուսակից ընկերոջը ծեծելով սպանել են զուգարանում»,- պատասխանեց Փաշինյանը։

Ինչ վերաբերում է գաղտնի բանակցություններին, վարչապետն ասաց, թե ինքը որևէ մեկի հետ գաղտնի բանակցություններ չի վարել։ Բանակցությունները կոնֆիդենցիալ են եղել միշտ և բոլորի ժամանակ, բայց գաղտնի բանակցություններ որևէ մեկի հետ ինքը վարել։

«Դուք ասում եք՝ «խորշում եք հողատու, դավաճան, կապիտուլյանտ բառերից», կներեք, երբ  այդ մեղադրանքները հնչել են, ես բազմաթիվ անգամներ եկել եմ այս ամիբոնի մոտ և ասել եմ՝ դավաճանը դուք եք, կապիտուլյանտը դուք եք, հողատուն դուք եք, խնդրում եմ ոչ մեկը սա անձնավորված չընդունի։ Հետո ասել եմ՝ ժողովուրդ ջան, հիմա մենք գալիս ենք ձեր դատի առաջ կանգնելու և ժողովուրդը իր քվեարկությամբ որոշել է, թե դավաճանը, հողատուն և կոպիտուլյանը ով է և յուրաքանչյուրին դրել ա իր տեղը։ Եկեք հանգիստ նստենք մեր տեղը, այդ թեմաները առանձնակի մի խառնեք, ես ոչ մի բանից չեմ խորշում, ես խնդիր չունեմ, ուզում եք քննարկենք՝ եկեք քննարկենք։ Հանդարտվեք ի վերջո, մի ստիպեք ինձ ցույց տալ, թե ով պետք է խորշի, ով  է դավաճանը, պետությունը թալանողը, հողատուն, կապիտուլյանտը։ Ես խոսում եմ ՀՀ քաղաքացիներից ստացած մանդատին համապատասխան և ամենայն հարգանքով կոչ եմ անում հանդարտվել»,- հավելեց Փաշինյանը։

Մինասյանն իր խոսքի սկզբում ասաց, թե ինքն արձանագրում է, որ ՊՊԾ աշխատակիցների կողմից իրականացված հանցագործությունը տեղի է ունեցել Փաշինյանի ցուցումով։ 


«Քանի որ իշխանությունը հավերժ չէ, պատասխանատվությունը վրա է հասնելու միանշանակ։ Նաև արձանագրեմ, որ Ձեր հիշողությունը դավաճանում է Ձեզ։ Երկրորդ մասով կա կոնկրետ լուծման տարբերակ՝ դավաճանության հոդվածով քրեական գործի հարուցում և դրա շրջանակներում գործի մանրամանսն քննություն, որը որևէ ձև չի կարող փոխարինվել քննիչ հանձնաժողովով կամ այլ բանով։ Սրա շրջանակներում ակնկալում եմ, որ Դուք պատասխանեք՝ պատրաստ ե՞ք ներգրավվել, կամ ներկայացնել հաղորդում կա՛մ սուտ մատնության համար, կա՛մ հենց դավաճանության հոդվածով, որպեսզի հարուցվի քրեկան գործը»,- արձագանքեց Մինասյանը հարցնելով, թե դատավարական ի՞նչ կարգավիճակ է Փաշինյանն իր համար պատերացնում այդ գործի շրջանակներում։

«Ես այստեղ չեմ՝ քրեական գործեր հարուցելու, կարճելու, որպես մեղադրյալ ներգրավվելու, գործը դատարան ուղարկելու, մեղադրական եզրակացությունը հաստատելու, որոշումներ կայացնելու համար։ ՀՀ-ում կան ինստիտուտներ, որոնց իրավական և օրենսդրական պարտականությունն է դա իրականացնելը։ Իմ պատկերացմամբ կան քննվող քրեական գործեր և դրանց շրջանակում ամեն ինչ կպարզվի և կպարզաբանվի։ Որևէ մեկին հարցնո՞ւմ են՝ «Դուք ուզո՞ւմ եք ներգրավվել որպես մեղադրյալ»։ Հարցը չեմ հասկանում»,- եզրափակեց Փաշինյանը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել