Արմեն Չարչյանն ու իր պաշտպանն անհիմն են համարում Առաջին ատյանի դատարանի որոշումը բեկանելը |armenpress.am|
20:22 - 23 օգոստոսի, 2021

Արմեն Չարչյանն ու իր պաշտպանն անհիմն են համարում Առաջին ատյանի դատարանի որոշումը բեկանելը |armenpress.am|

armenpress.am: «Հայաստան» խմբակցության պատգամավոր, «Իզմիրլյան» ԲԿ նախկին տնօրեն Արմեն Չարչյանը Վերաքննիչ քրեական դատարանի՝ իրեն կրկին կալանավորելու դատախազության բողոքը բավարարելը անհիմն է համարում:

Ժամանելով՝ «Վարդաշեն» ՔԿՀ՝ Չարչյանը լրագրողների հետ զրույցում վստահություն է հայտնել, որ ի վերջո արդարադատությունը կհաղթի, քանի որ դատախազության ներկայացրած երկու հիմքերն էլ այլևս գոյություն չունեն:

«Չեմ ցանկանում որևէ բան որակել, քանի որ իրավական գործընթաց կա, երբ այն կավարտվի, այդ ժամանակ ես ամեն ինչ կասեմ: Հարկ եմ համարում նշել, որ այն երկու հիմքը, որոնցով դատախազն ինձ կալանք է առաջադրել, արդեն չկան: Մեկն այն է, որ ես այլևս «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի տնօրենը չեմ և ես Ազգային ժողովի պատգամավոր եմ, ում ապօրինաբար ցանկանում են զրկել ազատությունից:  Երկրորդ հիմքն էլ այն է, որ ես կարող էի ազդել վկաների ցուցմունքների վրա, բայց դրանք արդեն տրվել են: Այս ամենի հետ մեկտեղ, դատախազը նաև նշել է, որ իրենք հիմք չեն համարելու այդ ցուցմունքները և հիմք են համարելու տարածված ձայնագրությունը: Այդ դեպքում ի՞նչ հիմքով է դատավորն ինձ կալանավորելու որոշում կայացրել»,- նշել է Չարչյանը:

Շարունակությունը՝ armenpress.am-ում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել