«Ղարաբաղ Տելեկոմի» վրա հաքերային հարձակումների մասին «Հետքի» հոդվածի հիման վրա քրեական գործ է հարուցվել |hetq.am|
22:43 - 20 օգոստոսի, 2021

«Ղարաբաղ Տելեկոմի» վրա հաքերային հարձակումների մասին «Հետքի» հոդվածի հիման վրա քրեական գործ է հարուցվել |hetq.am|

44-օրյա պատերազմի ընթացքում ադրբեջանցիների կողմից «Ղարաբաղ Տելեկոմի» սերվերների պահուստաին պատճենները ջնջելու մասին «Հետքի» հրապարակման հիման վրա Արցախի Հանրապետության (ԱՀ) գլխավոր դատախազությունում քրեական գործ է հարուցվել՝ ԱՀ քրեական օրենսգրքի 264-րդ հոդվածի 3-րդ մասով և 265-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով նախատեսված հանցագործության հատկանիշներով: Այս մասին հայտնում է ԱՀ դատախազության մամուլի ծառայությունը։

Հիշեցնենք՝ 2021թ․ օգոստոսի 7-ին հոդվածում ասվում էր, որ ադրբեջանական կողմի հաքերային հարձակումներից խաթարվել էր Արցախի կապի օպերատոր «Ղարաբաղ Տելեկոմի» սերվերների օպերացիոն համակարգերի բնականոն աշխատանքը, ինչպես նաև ջնջվել նշված սերվերների պահուստային պատճենները, ինչի հետևանքով դադարել էր ընկերության կողմից կապի ծառայությունների մատուցումը։

Այդ հրապարակումից օրեր անց՝ օգոստոսի 10-ին, Արցախի Հանարապետության դատախազությունը Արցախի ազգային անվտանգության ծառայությանը (ԱԱԾ) հանձնարարել է ստուգել հոդվածի մեջ ներկայացված դեպքի հանգամանքները:

Այսօր՝ օգոստոսի 20-ին, Արցախի դատախազությունը ԱԱԾ-ի ձեռնարկած միջոցառումների արդյունքների մասին հաղորդագրություն է տարածել, որում ասվում է հետևյալը․

«2020թ. սեպտեմբերի 27-ին ժամը 00:00-ի սահմաններում, անհայտ անձը (անձինք), չունենալով Արցախի Հանրապետության տարածքում կապի և համացանցի ծառայություն մատուցող «Ղարաբաղ Տելեկոմ» ՓԲ ընկերության համակարգչային համակարգ և ցանց մուտք գործելու թույլտվություն, համակարգչային տեղեկատվությունը կամ ծրագրերը ոչնչացնելու, ուղեփակելու կամ ոչ պիտանի վիճակի բերելու և համակարգչային տեղեկատվությանն ապօրինի տիրանալու նպատակով 27.09.2020թ. ժամը 00:00-ից համակարգչային DDOS հարձակումներ է գործել «Ղարաբաղ Տելեկոմ» ՓԲԸ սերվերային ցանցի վրա»։

Շարունակությունը՝ hetq.am-ում

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել