Միացյալ Նահանգները օգոստոսի 14-ից սկսած 9 հազար մարդ է տարհանել Աֆղանստանից |azatutyun.am|
13:56 - 20 օգոստոսի, 2021

Միացյալ Նահանգները օգոստոսի 14-ից սկսած 9 հազար մարդ է տարհանել Աֆղանստանից |azatutyun.am|

azatutyun.am: Միացյալ Նահանգներն օգոստրոսի 19-ին մոտ 3 հազար մարդ է տարհանել Աֆղանստանից:

Սպիտակ տան հրապարակած տվյալներով, տարհանվածներից մոտ 350-ը Միացյալ Նահանգների քաղաքացիներ են:

«Տարհանվածների թվում են ԱՄՆ քաղաքացիներ, հատուկ ներգաղթային վիզայի դիմումներ ներկայացրածներ և նրանց ընտանիքների անդամներ, ինչպես նաև վտանգված աֆղանստանցիներ»,- հայտնել է Սպիտակ տունը:

Այսպիսով, ընդհանուր հաշվով օգոստոսի 14-ից սկսած ամերիկացիներն Աֆղանստանից շուրջ 9 հազար մարդ են դուրս հանել:

Տարհանումն ապահովում են Քաբուլի Համիդ Քարզայի անվան միջազգային օդակայանի տարածքում տեղակայված ամերիկյան բանակի զինծառայողները:

Օդային տարածքը հսկում եմ ամերիկյան մարտական ինքնաթիռները և ուղղաթիռները: Միացյալ Նահանգները թալիբներին նախազգուշացրել է, որ չազափանց կոշտ և ավերիչ պատասխան կտա ամերիկացի զինվրորականների վրա հարձակվելու կամ օդակայանից մարդկանց տարհանումը խոչընդոտելու փորձերին:

ՆԱՏՕ-ն հաղորդել է, որ ընդհանուր հաշվով ավելի քան 18 հազար մարդ է տարհանվել այն բանից հետո, երբ թալիբները գրավել են Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլը:

Թալիբներն այսօր՝ ուրբաթօրյա ավանդական աղոթքից առաջ, մահմեդական կրոնական սպասավորներին՝ իմամներին, կոչ են արել «հորդորել բնակիչներին չհեռանալ ԱՖղանստանից և միասնություն հաստատել երկրում»:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել