Բայդենը Մակրոնի հետ քննարկել է Աֆղանստանի իրադրությունը

 |armenpress.am|
12:48 - 20 օգոստոսի, 2021

Բայդենը Մակրոնի հետ քննարկել է Աֆղանստանի իրադրությունը |armenpress.am|

armenpress.am: ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի նախագահներ Ջո Բայդենը եւ Էմանուել Մակրոնն օգոստսի 19-ին հեռախոսով քննարկել են Աֆղանստանի իրադրությունը, այդ թվում Քաբուլի օդանավակայանից երկրների մարդկանց տարահանման գործընթացը: Այդ մասին հայտնել Է Սպիտակ տան մամուլի ծառայությունը։

«Նրանք ընդգծել են Աֆղանստանի վերաբերյալ դաշնակիցների եւ ժողովրդավարական գործընկերների շրջանում սերրտ համակարգումը շարունակելու կարեւորությունը, այդ թվում (…) հումանիտար օգնության եւ փախստականների աջակցության հարցերի շուրջը»,-ասված Է հաղորդագրության մեջ: Նրանք նաեւ ողջունել են Աֆղանստանի վերաբերյալ հաջորդ շաբաթ Յոթի խմբի վիրտուալ գագաթնաժողովի անցկացման պլանները, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել