Աֆղանստանում գրեթե 18 միլիոն մարդ հումանիտար օգնության կարիք ունի. ԵՄ |armenpress.am|
14:46 - 19 օգոստոսի, 2021

Աֆղանստանում գրեթե 18 միլիոն մարդ հումանիտար օգնության կարիք ունի. ԵՄ |armenpress.am|

armenpress.am: Աֆղանստանի բնակչության գրեթե կեսը՝ 18 միլիոն մարդ, անհետաձգելի հումանիտար օգնության կարիք ունի, շուրջ 4 միլիոն մարդ երկրում ներքին փախստական Է դարձել: Օգոստոսի 19-ին այդ մասին հայտարարել Է Եվրախորհրդարանի զարգացման կոմիտեի ղեկավար Թոմաս Տոբեն՝ հանդես գալով արտաքին գործերի կոմիտեի հետ կայացած արտակարգ համատեղ ունկնդրումների ժամանակ:

«Երաշտների, COVID-19-ի համավարակի եւ մարտական գործողությունների հետեւանքով Աֆղանստանում այդ երկրի բնակչության գրեթե կեսը՝ 18 միլիոն մարդ, անհետաձգելի հումանիտար օգնության կարիք ունի, գրեթե 4 միլիոնը դարձել Է ներքին տեղահանված անձ»,- նշել Է նա, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել