Պակիստանն ամենախոշոր անցակետն է բացել Աֆղանստանի հետ սահմանի վրա |armenpress.am|
11:22 - 18 օգոստոսի, 2021

Պակիստանն ամենախոշոր անցակետն է բացել Աֆղանստանի հետ սահմանի վրա |armenpress.am|

armenpress.am: Պակիստանը Աֆղանստանի հետ սահմանի վրա բացել Է «Թորհամ» հսկիչ անցակետը: Այդ մասին հաղորդել Է Dawn հրատարակությունը:

«Թորհամ»-ը համարվում Է հիմնական եւ առավել ծանրաբեռնված հսկիչ անցակետը Աֆղանստանի եւ Պակիստանի սահմանի վրա: Այն փակվել Էր օգոստոսի 15-ին այն բանից հետո, երբ թալիբներն իրենց հսկողության տակ վերցրեցին սահմանային օբյեկտն իրենց կողմից:

Ինչպես նշել Է Պակիստանի ՆԳ նախարարության ղեկավար Շեյխ Ռաշիդ Ահմեդը, սահմանը փակվել Էր այն բանից հետո, երբ աֆղանական ոստիկանությունը հանձնվեց թալիբներին: Հրատարակության տվյալներով՝ սահմանը բաց Է եղել մարդկանց եւ ավտոմեքենաների տեղաշարժի համար: Ինչպես հայտնել են մաքսատան ներկայացուցիչները, բացման պահից ի վեր սահմանային անցակետով Պակիստան Է մտել եւ այնտեղից դուրս եկել ավելի քան 720 բեռնատար: Իրադրությունն Աֆղանստանում հատկապես սրվել Է վերջին շաբաթներին՝ կապված խոշոր քաղաքների վրա թալիբների հարձակման հետ:

Օգոստոսի 15-ին ԶԼՄ-ները եւ աղբյուրները հաղորդել են, որ խռովարարները վերահսկում են սահմանային բոլոր անցումները: Այդ նույն օրն ավելի ուշ զինյալները հայտարարել են, որ մտել են Քաբուլ եւ իրենց հսկողության տակ վերցրել նախագահական պալատը: Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Ղանին հայտարարել Է, որ հեռացել Է երկրից, «որպեսզի կանխի կոտորածը»: Օգոստոսի լույս 16-ի գիշերը «Թալիբան»-ի քաղաքական գրասենյակի պաշտոնական ներկայացուցիչ Մուհամեդ Նայիմը հայտարարել Է, որ պատերազմն Աֆղանստանում վերջացել Է, եւ պետության կառավարման ձեւը պարզ կդառնա մոտ ժամանակներս, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել