Բայդենը և Ջոնսոնն անհրաժեշտ են համարում Աֆղանստանի հարցով Մեծ յոթնյակի հանդիպումը |azatutyun.am|
10:37 - 18 օգոստոսի, 2021

Բայդենը և Ջոնսոնն անհրաժեշտ են համարում Աֆղանստանի հարցով Մեծ յոթնյակի հանդիպումը |azatutyun.am|

azatutyun.am: Միացյալ Նահանգների և Միացյալ Թագավորության ղեկավարները քննարկում են Աֆղանստանի վերաբերյալ գործողությունների հետագա համակարգումը:

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը երեկ Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի հետ հեռախոսազրույցում պայմանավորվել է հաջորդ շաբաթ Մեծ յոթնյակի (G7) առաջնորդների վիրտուալ հանդիպում անցկացնել Աֆղանստանում տիրող իրավիճակի վերաբերյալ, ասված է Սպիտակ տան հայտարարությունում:

Բայդենը և Ջոնսոնը հայտարարել են նման հանդիպման անհրաժեշտության մասին՝ «Աֆղանստանում ճգնաժամի կարգավորման ընդհանուր ռազմավարության և մոտեցման քննարկման համար»:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել