Ազգային ժողովը փակ քննարկում կկազմակերպի սահմանային իրավիճակի վերաբերյալ


 |armenpress.am|
18:17 - 17 օգոստոսի, 2021

Ազգային ժողովը փակ քննարկում կկազմակերպի սահմանային իրավիճակի վերաբերյալ |armenpress.am|

armenpress.am:  «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի հետ պայմանավորվել է խորհրդարանում քննարկում կազմակերպել սահմանային իրավիճակի վերաբերյալ: Կոնջորյանն այս մասին հայտարարեց Ազգային ժողովում:

«Պարոն Օհանյանի հետ զրույց ենք ունեցել, պայմանավորվել ենք, որ առավել նպատակահարմար է քննարկումը կազմակերպել օգոստոսի 18-ին: Մենք այդ ուղղությամբ աշխատում ենք: Վաղը առավոտյան հանդիպման մանրամասները ժամի, հրավիրված անձանց վերաբերյալ կփոխանցենք մեր ընդդիմադիր գործընկերներին: Կփորձենք փակ քննարկում կազմակերպել Ազգային ժողովում»,- ասաց Կոնջորյանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել