Բայդենը 500 միլիոն դոլար կհատկացնի Աֆղանստանից փախստականներին օգնելու համար |armenpress.am|
14:19 - 17 օգոստոսի, 2021

Բայդենը 500 միլիոն դոլար կհատկացնի Աֆղանստանից փախստականներին օգնելու համար |armenpress.am|

armenpress.am: ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը որոշում Է ընդունել 500 միլիոն դոլար հատկացնել Աֆղանստանից փախստականներին օգնելու համար: Այդ մասին հաղորդել Է Սպիտակ տունը:

Ինչպես ասվում Է Բայդենի կողմից ստորագրված հուշագրում, որի տեքստը տարածել Է Սպիտակ տան մամուլի ծառայությունը, միագումար միջոցները, որը չի գերազանցում ԱՄՆ-ի 500 միլիոն դոլարը, կօգտագործվեն փախստականների, հակամարտության զոհերի եւ մյուս այն անձանց անհետաձգելի կարիքները բավարարելու համար, որոնք ռիսկի են ենթարկվել Աֆղանստանում ստեղծված իրադրության հետեւանքով:

Ավելի վաղ Պենտագոնի ներկայացուցիչները հաղորդել Էին, որ ԱՄՆ-ի տարածքում գտնվող երեք ռազմակայանները (Վիրջինիայի, Թեքսասի եւ Վիսկոնսինի նահանգներում) պատրաստվում են ընդունել Աֆղանստանի մինչեւ 22 հազար տարհանված քաղաքացիների:

Իրադրությունն Աֆղանստանում հատկապես սրվել Է վերջին շաբաթներին՝ կապված խոշոր քաղաքների վրա թալիբների հարձակման հետ: Օգոստոսի 15-ին ԶԼՄ-ները եւ աղբյուրները հաղորդել են, որ խռովարարները վերահսկում են սահմանային բոլոր անցումները: Այդ նույն օրն ավելի ուշ զինյալները հայտարարել են, որ մտել են Քաբուլ եւ իրենց հսկողության տակ վերցրել նախագահական պալատը:

Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Ղանին հայտարարել Է, որ հեռացել Է երկրից, «որպեսզի կանխի կոտորածը»:

Օգոստոսի լույս 16-ի գիշերը «Թալիբան»-ի քաղաքական գրասենյակի պաշտոնական ներկայացուցիչ Մուհամեդ Նայիմը հայտարարել Է, որ պատերազմն Աֆղանստանում վերջացել Է, եւ պետության կառավարման ձեւը պարզ կդառնա մոտ ժամանակներս, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել