Սահմանին այս պահին հարաբերական անդորր է․ ԳՇ պետի տեղակալ  Անդրանիկ Մակարյան
12:46 - 17 օգոստոսի, 2021

Սահմանին այս պահին հարաբերական անդորր է․ ԳՇ պետի տեղակալ Անդրանիկ Մակարյան

Այսօր լրագրողների հետ զրույցում ՀՀ ԶՈւ ԳՇ պետի տեղակալ Անդրանիկ Մակարյանը հայտնեց, որ սահմանին այս պահին հարաբերական անդորր է։ Հայկական կողմի զոհերի և վիարվորների մասին տեղեկությունն արդեն հրապարակված է, իսկ հակառակորդի կորուստների վերաբերյալ տվյալներ հայտնի չեն։ 

«Սահմանին այն իրավիճակն է, ինչին ականատես եք և լրագրողներդ ունեք համապատասխան տեղեկութուններ։ Սահմանում մեր զինված ուժերի ամնենօրյա ծառայողական, մարտական գործողության առօրյան է։ Քանի մենք ունենք իրավիճակը սրող հարևաններ լարվածություն միշտ էլ լինելու  է, մեր խնդիրն այն է, որ ցանկացած ժամանակ ոչ միայն լինենք պատրաստ, այլ նաև կարողանանք ճնշել»։ 

Անդրադառնալով Պաշտպանության նախարար Արաշակ Կարապետյանի այն խոսքին, թե բոլոր միջոցները պետք է օգտագործել ՀՀ սահմանն անցած հակառակորդին ճնշելու համար, ԳՇ պետին տեղակալն ասաց, թե նախարարի խոսքերը պետք է  ընդունել բառի բուն իմաստով։ 

Տավուշում ռուս սահմանապահների տեղակայման վերաբերյալ ԳՇ պետի տեղակալն ասաց, որ տեղեկություն չունի, թե այդ առումով ինչ  գործընթաց է ընթանում։ 


«Երասխի և Կութի ուղղությամբ հակառակորդը միայն լարվածություն է առաջացնում, չի փորձում առաջ գալ»,- եզրափակեց Մակարյանը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել