Թուրքական օդուժի հարվածից սպանվել է եզդի հրամանատար Սայիդ Խըդր Հասանը․ Ռուստամ Բաքոյանը ԱԺ-ում խոսեց եզդիական համայնքի շարունակվող ցեղասպանության մասին
12:14 - 17 օգոստոսի, 2021

Թուրքական օդուժի հարվածից սպանվել է եզդի հրամանատար Սայիդ Խըդր Հասանը․ Ռուստամ Բաքոյանը ԱԺ-ում խոսեց եզդիական համայնքի շարունակվող ցեղասպանության մասին

Այսօր Ազգային ժողովում ՔՊ խմբակցության, եզդիական համայնքը ներկայացնող պատգամավոր Ռուստամ Բաքոյանն անդրադարաձավ եզդի հրամանատար Սայիդ Խըդր Հասանի սպանությանը։ Վերջինս սպանվել է թուրքական օդուժի հարվածից եզդիական Շանգալ քաղաքում։ Հրամանատարից բացի զոհվել է նաև իր զարմիկը և վիրավորվել է երեք խաղաղ բնակիչ։ Պատգամավորն իր ելույթում մասնավորապես ասաց․

 «Ուզում եմ բոլորիդ ուշադրությունը ևս մեկ անգամ հրավիրել առ այսօր իմ ժողովրդի նկատմամբ տեղի ունեցող ցեղասպանության վրա, որոնք միջազգային հանրության անտարաբերության ու թողտվության պայմաններում շարունակվում են և կշարունակվեն, քանի դեռ չեն ճանաչվել, կանխարգելել և դատապարտվել՝ հետագայում բացառելով նմանօրինակ հանցագործությունների իրականացումը։ Ասեմ, որ Սայիդ Խըդր Հասանը այն եզդի հրամանատարներից է, որը 2014 թվականին, երբ Սինջարում տեղի ունեցավ կոտորած, ցեղասպանություն եզդիների նկատմամբ, նա եզակի մարդկանցից էր, որ կարողացավ զորք հավաքել և իր զորքով փորձել փրկել ցեղասպանությունից և մասամբ հաջողվեց։

Թուրքական օդուժը պարբերաբար հարվածում է և երրորդ եզդի հրամանատարն է, ով զոհվում է թուրքական զինուժի կրակից։ Ասեմ, որ եզդիները ունեն մեծ երազանք, որը այսօր նպատակ է  և մենք գնալու ենք մեր նպատակի հետևից ու թուրքական ներխուժումը այս տարածք ցույց է տալիս իրենց անհանգստությունը այն մասին, որ այստեղ ձևավորվելու է մի անվտանգության գոտի կամ որևէ ստատուս, որը չի բխելու թուրքերի շահերից, բայց մենք հետ չենք կանգնելու մեր նպատակներից, մենք գնալու ենք դրա ետևից և անկախ նրանից դա թուրքերին դուր կգա, թե ոչ մենք կառուցելու ենք մեր երկիրը»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել