Հայկ Մամիջանյանը կոչ արեց արձագանքել Իլհամ Ալիևի հարցազրույցի ժամանակ հնչած պնդումներին
11:46 - 17 օգոստոսի, 2021

Հայկ Մամիջանյանը կոչ արեց արձագանքել Իլհամ Ալիևի հարցազրույցի ժամանակ հնչած պնդումներին

Թշնամի պետության ղեկավարը CNN-ի թուրքական գրասենյակին տված հարցազրույցի մեջ արեց պնդումներ, որոնց պատասխանը այս ամբիոնից պետք է հնչի։ Այս մասին ԱԺ-ում «Պատիվ ունեմ» խմբակցության անունից ելույթ ունենալով՝ ասաց խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը։

«Նա (Իլհամ Ալիևը - խմբ․) փորձեց անվանել «ազատության համար մղվող պատերազմ╗ իրենց սանձազերծած ռազմական գործողությունները, ինչով ընդունեց, ինչը շատ կարևոր է միջազգային հանրության համար, որ պատերազմական գործողությունները մեկնարկել է Ադրբեջանը։ Հաջորդ կարևորագույն կետը, որի մասին ինքը հասցրեց խոսել, խաղաղության պայմանագրի իր պատկերացումներն են։ Ես ուզում եմ հիշեցնել թշնամի երկրի ղեկավարին, որ Հայաստանի Հանրապետությունը Արցախի անվտանգության երաշխավորն է»,- ասաց Մամիջանյանը՝ հավելելով, որ Ադրբեջանը իրավունք չունի երբևէ իր քիթի խոթի Հայաստանի և ստրատեգիկ գործընկերոջ հարաբերությունների մեջ։

Մամիջանյանը նշեց, որ ինքը վերահաստատում է, որ երկկողմ հարաբերությունները Հայաստանի և Արցախի միջև կարևորագույն ասպեկտ են տարածաշրջանային անվտանգության համար։

«Խոսելով սպառազինության մասին՝ ինքը կասկածի տակ դրեց, թե ինչու մեր ստրատեգիական գործընկերը պիտի աջակցի և համագործակցի մեզ հետ սպառազինությնա հարցում, սակայն ինքն է եղել այն պետությունը, որ տարածաշրջանում սկսել է սպառազինության մրցավազքը։ Ցանկացած բանակցությունների նախապայման պիտի հանդիասան մեր գերի եղբայրների վերադարձը և Արցախի կարգավիճակի վերջնական պատասխանը։ վարտելով թշնամուն ուղղված նախադասությունը՝ ևս մեկ անգամ պիտի հիշեցնեմ, որ Արցախը երբեք, երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում»,- ընդգծեց ընդդիմադիր պատգամավորը։

Մամիջանյանի խոսքով՝ ինքը երկու, երեք օր է՝ հետևում է լրահոսին։ Նա նշեց, ոչ երեկ Հայաստանում տեղի ունեցավ բրիֆինգ ԱԳ նախարարի առաջին տեղակալի և Ուրուգվայի ԱԳ նախարարի միջև․ «Ոչ մի խոսք էս հարցազրույցի մասին, որևէ պաշտոնական արձագանք տեղի չունեցավ ո՛չ ԱԺ պրոֆիլային հանձնաժողովի անունից, ո՛չ այլ գերատեսչությունից։ Մի անգամ երբ լսում եք «կապիտուլյանտ» բառը, արագ կանխվում է էս դահլիճում։ Ինչ ասեմ․ պատկերացրեք թշնամու տեղը մեզ, պատկերացրեք, որ «կապիտուլյանտ» բառն է հնչել ու արձագանքեք»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել