Մարզական վաշտի զինծառայողները պարտադիր պետք է հասնեն մարզական հաջողությունների. Արշակ Կարապետյան
18:04 - 16 օգոստոսի, 2021

Մարզական վաշտի զինծառայողները պարտադիր պետք է հասնեն մարզական հաջողությունների. Արշակ Կարապետյան

Օգոստոսի 16-ին ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանն ընդունել է ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանին։

Պաշտպանության նսխարարը կարևորել է պետական երկու գերատեսչությունների արդյունավետ համագործակցությունը: Իրականացվող ծրագրերի շարքում Արշակ Կարապետյանն առանձնացրել է ԶՈՒ մարզական վաշտի գործունեությունը՝ ընդգծելով, որ այն կշարունակի համալրվել Հայաստանի լավագույն արդյունքներն արձանագրած մարզիկ-զինակոչիկներով։

Միևնույն ժամանակ, նախարար Կարապետյանը շեշտել է, որ պարտադիր պայման է, որ մարզական վաշտում ծառայելու ընթացքում ժամկետային զինծառայողները բարելավեն իրենց կարողությունները, հասնեն մարզական հաջողությունների, այլապես նրանց ծառայության պայմանների հետ կապված որոշումները կարող են վերանայվել։

ԿԳՄՍ նախարարը շնորհակալություն է հայտնել Արշակ Կարապետյանին արդյունավետ փոխգործակցության համար, նշելով, որ այն իր նպաստը կբերի ինչպես զինվսծ ուժերի, այնպես էլ Հայաստանի մարզական կյանքին։

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել