Քաբուլի օդանավակայանում մարդիկ փորձում են բարձրանալ ինքնաթիռների թեքահարթակների վրա
10:34 - 16 օգոստոսի, 2021

Քաբուլի օդանավակայանում մարդիկ փորձում են բարձրանալ ինքնաթիռների թեքահարթակների վրա

Ամերիկացի զինվորականները, որոնք ապահովում են Աֆղանստանից խաղաղ բնակիչների տարհանումը, նախազգուշական կրակոցներ են արձակել, երբ ամբոխը ներխուժել է Քաբուլի օդանավակայան: Այս մասին հայտնել է Agence France-Presse-ը՝ հղում անելով ականատեսներին, փոխանցում է TACC-ը։

BFM հեռուստաալիքը իր հերթին հրապարակել է Twitter-ում ականատեսների տեսանյութերը, որտեղ երևում է, թե ինչպես են հարյուրավոր մարդիկ ճեղքում պատնեշները և փորձում բարձրանալ Աֆղանստանից մեկնող ինքնաթիռների թեքահարթակների վրա: 

Այժմ Քաբուլի օդանավակայանում տեղի է ունենում արեւմտյան երկրների քաղաքացիների զանգվածային տարհանում: 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել