«Աղոթում եմ բանակցությունների սեղանի շուրջ, առանց զենքի, լուծումներ գտնելու համար». Հռոմի պապը կոչ է արել վերջ տալ Աֆղանստանում հակամարտությանը |tert.am|
16:07 - 15 օգոստոսի, 2021

«Աղոթում եմ բանակցությունների սեղանի շուրջ, առանց զենքի, լուծումներ գտնելու համար». Հռոմի պապը կոչ է արել վերջ տալ Աֆղանստանում հակամարտությանը |tert.am|

tert.am: Հռոմի պապ Ֆրանցիսկոսը մտահոգված է Աֆղանստանում տիրող իրավիճակով և խաղաղ կարգավորման կոչ է արել՝ ի շահ տեղի բնակչության, գրում է Al Arabiya-ն:

Այս մասին Հռոմի կաթոլիկ եկեղեցու ղեկավարը հայտարարել է Սուրբ Պետրոսի հրապարակում հավատացյալներին, ավանդական դարձած, կիրակնօրյա քարոզից հետո:

«Իմ խորը մտահոգությունն եմ հայտնում Աֆղանստանում տիրող իրավիճակի կապակցությամբ, խնդրում եմ ձեզ աղոթել ինձ հետ խաղաղության և բանակցությունների սեղանի շուրջ լուծումներ գտնելու համար՝ առանց զենքի: Միայն այս կերպ այս երկրի ուժասպառ բնակչությունը կկարողանա վերադառնալ նորմալ ու ապահով կյանքին», - ասել է Ֆրանցիսկոսը:



Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել