ՀՌՀ-ն վարկանիշային քվեարկության միջոցով ընտրել է լսողական ծրագրերի մրցույթի հաղթողներին
15:34 - 13 օգոստոսի, 2021

ՀՌՀ-ն վարկանիշային քվեարկության միջոցով ընտրել է լսողական ծրագրերի մրցույթի հաղթողներին

Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովում այսօր գումարվել է նիստ, օրակարգում՝ լսողական ծրագրի հաճախականության օգտագործման լիցենզավորման մարզային՝ ՀՀ Սյունիքի մարզի տարածքում սփռման մրցույթ հայտարարելու, լսողական ծրագրի 93.2, 96.3 և 99.7 ՄՀց հաճախականության օգտագործման լիցենզավորման մայրաքաղաքային սփռման և ՀՀ Արարատի մարզի տարածքում սփռման մրցույթների մասնակիցների հայտերի վարկանիշային քվեարկության և հաղթողի ընտրության վերաբերյալ հարցերը:

Նիստի օրակարգի հաստատումից հետո հանձնաժողովը, առաջնորդվելով «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի և Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի 2020 թվականի սեպտեմբերի 8-ի «Հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզավորման մրցույթի անցկացման կարգը և լիցենզիայի ձևը հաստատելու մասին» որոշմամբ, հաստատված կարգի դրույթներով որոշեց 2021 թվականի օգոստոսի 13-ին հայտարարել լսողական ծրագրերի հաճախականության օգտագործման լիցենզավորման մարզային՝ ՀՀ Սյունիքի մարզի տարածքում սփռման մրցույթ, որին կարող են մասնակցել միայն որպես տեսալսողական մեդիածառայություն մատուցող հեղինակազորված ֆիզիկական կամ իրավաբանական անձինք:

Այնուհետ անդրադառնալով օրակարգային հաջորդ հարցերին Հանձնաժողովի անդամները փակ և գաղտնի քվեարկության միջոցով ընտրել են հաղթողներին:

Մայրաքաղաքային սփռման լիցենզավորման մրցույթի մասնակցության համար «ՇԱՐԿ», «ՀԻԲՐԻԴ ԲՐՈԹՔԱՍԹԻՆԳ» ընկերությունները և «ԲՈՒՆ» գիտամշակութային հիմնադրամը միաժամանակ հայտ էին ներկայացրել մայրաքաղաքային 93.2, 96.3 և 99.7 ՄՀց, «ԶԱՐԿ ՄԵԴԻԱ»-ն՝ 93.2 ՄՀց, իսկ «Էֆ-Էմ» և «ՀՈՈՒՓ ՄԵԴԻԱ» ընկերությունները՝ 99.7 ՄՀց հաճախականությունների օգտագործման մրցույթի մասնակցության համար:

ՀՀ Արարատի մարզի տարածքում լսողական ծրագրի սփռման մրցույթի մասնակիցության համար հայտ էր ներկայացրել «ԷՖ ԹԻՎԻ» ՍՊ ընկերությունը: Վարկանիշային քվեարկության արդյունքում լսողական ծրագրի լիցենզավորման մայրաքաղաքային սփռման մրցույթի հաղթողներ ճանաչվեցին 93.2 ՄՀց հաճախականության օգտագործման համար առավելագույն միավորներ հավաքած «ԶԱՐԿ ՄԵԴԻԱ», 96.3 ՄՀց՝ «ՀԻԲՐԻԴ ԲՐՈԹՔԱՍԹԻՆԳ» և 99.7 ՄՀց՝ «Էֆ-Էմ» ընկերությունները, իսկ ՀՀ Արարատի մարզում՝ «Էֆ ԹիՎի» ընկերությունը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել