ՔՏՀԱ տեսչական մարմինը հրդեհային անվտանգության վերաբերյալ հերթական միջոցառումն է անցկացրել Լոռու մարզում
17:11 - 12 օգոստոսի, 2021

ՔՏՀԱ տեսչական մարմինը հրդեհային անվտանգության վերաբերյալ հերթական միջոցառումն է անցկացրել Լոռու մարզում

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի իրազեկման, խորհրդատվության և հանրության հետ տարվող աշխատանքների բաժնի և Լոռու տարածքային բաժնի աշխատակիցները հրդեհների կանխարգելման և հրդեհային անվտանգության կանոնների պահպանման վերաբերյալ համատեղ իրազեկող, քարոզչական բնույթի հանդիպում իրականացրին Լոռու մարզի «Գուգարք» ճամբարում:
 
Հանդիպմանը մասնակցեց ճամբարական 180 երեխա։
 
ՔՏՀՏՄ Լոռու տարածքային բաժնի տեխնիկական և հրդեհային անվտանգության մասնագետ Գևորգ Փիրոյանը ճամբարականներին իրազեկեց, թե հրդեհի բռնկման ականատես լինելու կամ կոնկրետ հրդեհային վիճակում հայտնվելու դեպքում ի՞նչ քայլեր պետք է կատարել հրդեհի տարածման վտանգից խուսափելու, արագ հրդեհաշիջմանը նպաստելու համար, ինչպե՞ս պետք է տարհանվել հրդեհի օջախից։
 
Տեսչական մարմնի ներկայացուցիչները ճամբարականներին ներկայացրին հրդեհների առաջացման պատճառները, հրդեհային անվտանգության կանոնները, առարկայական և գործնական ցուցադրվեցին կրակմարիչի կիրառումն ու դրա տեսակները։
Ճամբարականները ՔՏՀԱ տեսչական մարմնի ներկայացուցիչներից ստացան թեմայի վերաբերյալ իրենց հետաքրքրող հարցերի պատասխանները։
 
Նշենք, որ տեղեկատվական-քարոզչական այս հանդիպումը երրորդն էր։ Մինչ այս նմանատիպ հանդիպումներ են անցկացվել Կոտայքի մարզի ճամբարներում։աղա


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել