Քննարկում ենք, որպեսզի ստանանք վատ դատավորներին համակարգից դուրս մղելու ամենալավ մոդելը. Կարեն Անդրեասյան

 |armenpress.am|
15:52 - 12 օգոստոսի, 2021

Քննարկում ենք, որպեսզի ստանանք վատ դատավորներին համակարգից դուրս մղելու ամենալավ մոդելը. Կարեն Անդրեասյան |armenpress.am|

armenpress.am: ՀՀ արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը նշում է, որ դատական համակարգը մաքրելու միակ գործող մեխանիզմը կարգապահական միջոցներն են: Կարեն Անդրեասյանը նման կարծիք հայտնեց լրագրողների հետ զրույցում:

«Դա օրինական է, դա արդար է, դա ճիշտ է: Եվ ես կարծում եմ, որ կարգապահական վարույթները նույնիսկ քիչ են և կարգապահական վարույթներով ստացված արդար պատասխանատվության միջոցներն առանձին ոչ բարեխիղճ դատավորների նկատմամբ նույնիսկ քիչ են եղել: Բայց արդարադատության նախորդ նախարարի՝ պարոն Բադասյանի աշխատանքի շնորհիվ, դատական համակարգի աստիճանական զտումը սկսվել է: Ես վաղը հանդիպելու եմ հասարակական կազմակերպությունների ամենաազդեցիկ ներկայացուցիչներին, որոնք զբաղվում են հենց դատաիրավական բարեփոխումների ոլորտով, հանդիպել եմ ԲԴԽ-ի, իրավապահ մարմինների տարբեր ներկայացուցիչների հետ: Եվ մենք հիմա քննարկում ենք, որպեսզի ստանանք վատ դատավորներին համակարգից դուրս մղելու ամենաարդար և լավ մոդելը»,- ասաց Անդրեասյանը:

Նրա կարծիքով՝ այն, որ դատական համակարգը կարիք ունի նման մաքրման, բոլորն են ասում և նույնիսկ նրանք, ովքեր հիմա դժգոհում են ինչ-ինչ կարգավորումներից:



Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել