Արշակ Կարապետյանն այցելել է «Պատրիոտ» զբոսայգի
09:55 - 12 օգոստոսի, 2021

Արշակ Կարապետյանն այցելել է «Պատրիոտ» զբոսայգի

ՌԴ կատարած աշխատանքային այցի ընթացքում Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանն օգոստոսի 11-ին եղել է «Պատրիոտ» զբոսայգում, որն իրենից ներկայացնում է թանգարանային մի շարք հարթակներից, ռազմամարզական խաղահրապարակներից, ռազմատեխնիկական ցուցադրություններից բաղկացած և հայրենասիրական ուղղվածության ժամանցային հարմարություններով մեծ համալիր։

ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ Արշակ Կարապետյանը ծանոթացել է Հայրենական Մեծ պատերազմին նվիրված ցուցադրություններին, այնուհետև այցելել զբոսայգում գտնվող ՌԴ ՊՆ գլխավոր եկեղեցի։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել