Կորոնավիրուսի վարակակիրների թիվն աշխարհում 2022 թվականին կարող է գերազանցել 300 միլիոնը |armenpress.am|
20:46 - 11 օգոստոսի, 2021

Կորոնավիրուսի վարակակիրների թիվն աշխարհում 2022 թվականին կարող է գերազանցել 300 միլիոնը |armenpress.am|

armenpress.am: Կորոնավիրուսի տարածման ներկայիս տեմպերը չթուլացնելու պարագայում 2022 թվականի սկզբին ողջ աշխարհում կորոնավիրուսով վարակված անձանց թիվը կարող է գերազանցել 300 միլիոնը: Ինչպես տեղեկացնում է ՏԱՍՍ-ը,  այս մասին Ժնևում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը:

Նա հիշեցրել է, որ նախորդ շաբաթ կորոնավիրուսով վարակվածների թիվն աշխարհում գերազանցեց 200 միլիոնը, և դա տեղի ունեցավ 6 ամիս անց այն բանից հետո, ինչ աշխարհում վարակվածների թիվը գերազանցեց 100 միլիոնը:

Գեբրեյեսուսը հիշեցրել է նաև, որ ներկայում համաշխարհային հանրությունը «մեծ գործիքակազմ ունի կանխարգելելու, թեստավորելու և բուժելու COVID-19-ը»:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել