ՔՊ-ն ֆինանսավարկային և բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահի թեկնածու է առաջադրել Գևորգ Պապոյանին |armenpress.am|
14:07 - 11 օգոստոսի, 2021

ՔՊ-ն ֆինանսավարկային և բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահի թեկնածու է առաջադրել Գևորգ Պապոյանին |armenpress.am|

armenpress.am: «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը  Ազգային ժողովի ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու է առաջադրել Գևորգ Պապոյանին: Պապոյանի կենսագրությունը ներկայացրեց ՔՊ խմբակցության պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը:

Գևորգ Պապոյանը նախ շնորհակալություն հայտնեց ՔՊ խմբակցությանը ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում իր թեկնածությունն առաջադրելու համար:

«Այս ընթացքում հանձնաժողովը օրենսդրական և խորհրդարանական վերահսկողության դաշտում լրջագույն և տքնաջան աշխատանք է իրականացրել: Սակայն կան բազմաթիվ կիսատ մնացած օրենսդրական նախագծեր, գաղափարներ, որոնք նախ պետք է ավարտենք, ինչպես նաև սկսեն ու իրագործենք, քննարկենք բազմաթիվ նոր նախագծեր, որոնք պետք է միտված լինեն մեր բնակչության բարեկեցության բարձրացմանը, մեր երկրի, մեր պետության ֆինանսական կայունության ամրապնդմանը, ֆինանսական համակարգի և ֆինանսական շուկաների հետագա կայուն զարգացմանը և այլ կարևոր ոլորտային նախաձեռնությունների իրականացմանը»,- ասաց Պապոյանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել