Անվտանգության աշխատակիցները մուտք գործեցին նիստերի դահլիճ. Ալեն Սիմոնյանը հանձնարարեց անջատել ուղիղ եթերը
13:04 - 11 օգոստոսի, 2021

Անվտանգության աշխատակիցները մուտք գործեցին նիստերի դահլիճ. Ալեն Սիմոնյանը հանձնարարեց անջատել ուղիղ եթերը

Ազգային ժողովում այսօր Իշխան Սաղաթելյանն իր ելույթն ուղղեց Ալեն Սիմոնյանին՝ նշելով, թե իր կարծիքով՝ վերջինս «իր շեֆի կողմից  ունի հանձնարարություն», որպեսզի ԱԺ-ում որոշ բառեր չհնչեցվեն, օրինակ՝ հողատու, կապիտուլյանտ բառերը։

«Հավանաբար դա եղել է Ձեր՝ ԱԺ նախագահ դառնալու պայմաններից մեկը, ասեմ, որ դա քաղաքական գնահատական է, դա անձնական վիրավորանք չէ։ Ձեր գործունեության արդյունքում մենք հայրենազրկվել ենք, երկիրը տարել եք կապիտուլյացիայի, և դուք դրա մասին շատ եք լսելու։ ԱԺ նախագահը չի կարող չարաշահել իր տեղը դերը և  տեղին անեղին վիրավորական արտահայտություններ հնչեցնի Աժ պատագամվորների հասցեին։ Եթե ԱԺ նախահգահը իր գործառույթներով պարտավոր է կազմակերպել ԱԺ բնականոն գործունեությունը, ապա բարի եղեք կազմակերպել։ Ընդհանրապես ուզում եմ հշեցնել ձեզ, էդ որ կառուցողական խոսքեր, ատելության քարոզ, նորմալ արտահայտվելու կոչեր եք անում, հիշեք ձեր քաղաքական ղեկավարի հնչեցրած միտքը, էն որ ասում էր ընդդիմադիրներին կբռնեմ, կշինեմ։ Երբ կոչեր եք անում, հիշեք ինչեր էիք խոսում, հետևաբար նստեք, համակերպվեք, լսեք, իսկ ԱԺ նախագահը պարտավոր է պատշաճ կերպով կազմակերպել ԱԺ բնականոն աշխատանքը, և Դուք որևէ լիազորություն չունեք, քան այստեղ նստած պատգամավորներից որևէ մեկը»,- նշել է Սաղաթելյանը։

Նշենք, որ այսօր Ազգային ժողովում «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամվոր Աննա Մկրտչյանը իր ելույթի ժամանակ կրկին օգտագործեց «կապիտուլյանտ Նիկոլ» արտահատությունը, որից հետո Աժ նախագահ Ալեն Սիմոնյանը անջատեց վերջինիս խոսափողը և դուրս հրավիրեց ԱԺ նիստերի դահլիճից։

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն, ի պատասխան Սաղաթելյանի հայտարարույթունների, արձագանքեց, որ բնակչությունն արդեն պատասխանել է այն որակումներին, թե ով է կապիտուլյանտն ու հողատուն։

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանի ելութից հետո պետք է ելույթ ունենար «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը։ Սակայն, մինչ նա կսկսեր խոսել, պատգամավորները տեղից ինչ-որ բաներ ասացին, իսկ նիստը վարող Ալեն Սիմոնյանը մի քանի անգամ կոչ արեց լռություն պահպանել, սակայն նրա պահանջին պատգամավորներն ականջալուր չեղան, և Սիմոնյանը նախազգուշացում հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Արմեն Ռուստամյանին ու Ագնեսա Խամոյանին։ Նիստերի դահլիճում իրարանցում սկսվեց, որը րոպեներ չէր դադարում։ Ալեն Սիմոնյանը ստիպված եղավ ներս հրավիրել ԱԺ անվտանգության աշխատակիցներին, որպեսզի նրանք կարգ ու կանոն հաստատեն խորհրդարանի դահլիճում։ Սիմոնյանի պահանջով նիստի ուղիղ հեռարձակումն ընդհատվեց։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել