Ալեն Սիմոնյանն հայտարարեց՝ անելու է ամեն ինչ խորհրդարանի բնականոն գործունեությունն ապահովելու համար, ընդդիմությանն էլ զգուշացրեց՝ շատ խիստ է լինելու |hetq.am|
12:24 - 11 օգոստոսի, 2021

Ալեն Սիմոնյանն հայտարարեց՝ անելու է ամեն ինչ խորհրդարանի բնականոն գործունեությունն ապահովելու համար, ընդդիմությանն էլ զգուշացրեց՝ շատ խիստ է լինելու |hetq.am|

hetq.am: ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն արտահերթ ելույթում հայտարարեց` անելու է ամեն ինչ խորհրդարանի բնականոն գործունեությունն ապահովելու համար, ընդդիմությանն էլ զգուշացրեց` շատ խիստ է լինելու:

«Ինձ մոտ տպավորություն կա, որ ընդդիմադիր խմբակցությունների ներսում չկա միասնականություն և չկա կառավարող մարմին, երկու խմբակցություններում էլ կան մարդիկ, որ բովանդակային ասելիք չունենալու պատճառով փորձում են վիրավորանքների, պիտակավորումների միջոցով աչքի ընկնել»,- ասաց Սիմոնյանը` Աննա Մկրտչյանի` նիստերի դահլիճից հեռացվելուց հետո:

Նա, դիմելով ընդդիմությանը, կոչ արեց զսպել իրենց գործընկերներին, այլապես` ինքը դա կանի: Սիմոնյանը դիմեց նաև իր գործընկերներին:

«Ամեն սադրանքի մի՛ արձագանքեք, մարդիկ պարտվել են, շատ մռմռացել են, էդ պարտության մրմուռը մինչև հիմա ոմանց մեջ է։ Արհամարհե՛ք իրենց, խնդրում եմ ձեզ»,- ասաց նա:

Ըստ ԱԺ խոսնակի` արտահերթ խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի ընթացքում հայհոյանքներ օգտագործած քաղաքական գործիչներին հանրությունը մերժել է։

«Տեղը չեք բերել` ուր եք եկել, սա Ազգային ժողովն է։ Ամենախիստ ձևով կրկնում եմ` արձագանքելու եմ, կգնաք կդիմեք էթիկայի հանձնաժողով, ՍԴ, ինչ ուզում եք, արեք։ Ազգային ժողովը գործելու է բնականոն  ձևով, և գործելու համար անելու եմ ամեն ինչ»,-եզրափակեց Ալեն Սիմոնյանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել