Աննա Մկրտչյանը հեռացվեց ԱԺ նիստերի դահլիճից |hetq.am|
11:41 - 11 օգոստոսի, 2021

Աննա Մկրտչյանը հեռացվեց ԱԺ նիստերի դահլիճից |hetq.am|

hetq.am: Խորհրդարանում ընթանում է մշտական հանձնաժողովների նախագահների ընտրության հարցը: «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանն իր ելույթում քննադատում էր իշխանություններին, և երբ ասաց, թե երկրում տիրող ամենաթողության հեղինակը «Հայաստանն ու Արցախը ավիրած կապիտուլյանտ Նիկոլն է»: Այս խոսքերից հետո ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հրահանգեց անջատել պատգամավորի խոսափողը:

«Ես տիկին Մկրտչյանին նախազգուշացում տվել էի։ Այժմ, տիկին Մկրտչյան, ես հեռացնում եմ Ձեզ տվյալ օրվա մինչև ավարտը դահլիճում ներկա գտնվելու իրավունքից: Խնդրում եմ դուրս եկեք դահլիճից, հակառակ պարագայում անվտանգության աշխատակիցները Ձեզ դուրս կբերեն»,-ասաց Սիմոնյանը: Աննա Մկրտչյանը դուրս եկավ նիստերի դահլիճից, նրան հետևեց նաև խմբակցությունը:

Հիշեցնենք, որ նրա նկատմամբ Սիմոնյանը նախազգուշացում էր կիրառել կրկին «կապիտուլյանտ Նիկոլը» բառերի համար:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել