ՔՊ-ն ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի թեկնածու է առաջադրել Էդուարդ Աղաջանյանին

 |armenpress.am|
18:40 - 10 օգոստոսի, 2021

ՔՊ-ն ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի թեկնածու է առաջադրել Էդուարդ Աղաջանյանին |armenpress.am|

armenpress.am:  «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու է առաջադրել պատգամավոր Էդուարդ Աղաջանյանին: Ազգային ժողովում այս մասին հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը: Թեկնածուին կենսագրությունը ներկայացրեց պատգամավոր Վահագն Ալեքսանյանը:

Էդուարդ Աղաջանյանն իր ելույթում նախ շնորհակալություն հայտնեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը իրեն արտաքին հարաբերությունների նախագահի թեկնածու առաջադրելու համար:

«Հետպատերազմյան Հայաստանում դեռևս չլուծված են մնում տարածաշրջանային կայունությանը և մարդու իրավունքներին վերաբերվող կարևորագույն հարցերը, որոնց լուծումը հնարավոր է պետության դիմակայունության ամրապնդման և միջազգային գործընկերների հետ արդյունավետ համագործակցության արդյունքում միայն: Ըստ այդմ, հանձնաժողովի գործունեության առանցքում է լինելու ազգային և պետական շահը, և այս հանձնաժողովն է, որ պետք է վերացնի արտաքին քաղաքականության, միջազգային հարաբերությունների վերաբերյալ առկա պատրանքները` առաջնորդվելով «ռեալ պոլիտիկ»-ի սկզբունքներով և ընկալելով, որ ոչ ոք մեզ չի փրկելու և պարտավոր էլ չէ, և որ մեր միակ հաջողության երաշխիքը ինքներս ենք»,- ասաց Աղաջանյանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել