Հունաստանի վարչապետը հայտնել է վերջին մի քանի օրում երկրում մոտ 600 հրդեհի մասին |tert.am|
14:08 - 10 օգոստոսի, 2021

Հունաստանի վարչապետը հայտնել է վերջին մի քանի օրում երկրում մոտ 600 հրդեհի մասին |tert.am|

tert.am: Աննախադեպ շոգի ու երաշտի պատճառով վերջին մի քանի օրերի ընթացքում Հունաստանում 586 հրդեհ է բռնկվել, ինչի մասին հայտարարել է վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը, գրում է korrespondent.net-ը:

«Վերջին օրերը մեր երկրի համար ամենադժվար օրերից էին վերջին տասնամյակների ընթացքում: Մենք ամբողջ ուժով պայքարել և շարունակում ենք պայքարել կրակի դեմ: Բայց մենք բախվել ենք աննախադեպ չափերի բնական աղետի. մի քանի օրվա ընթացքում 586 հրդեհ է բռնկվել Հունաստանի բոլոր շրջաններում: Աննախադեպ շոգի ու երկար ամիսների երաշտի պատճառով առաջացած հրդեհներն այժմ շատ դժվար են մարվում», - ասել է կառավարության ղեկավարը:

Միաժամանակ, Միցոտակիսը շնորհակալություն է հայտնել այն երկրներին, որոնք օգնում են Հունաստանին հրդեհի դեմ պայքարում, և ներողություն խնդրել հրդեհների հետևանքով իրենց տներն ու ունեցվածքը կորցրած համաքաղաքացիներից:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել