Հունաստանի վարչապետը հայտնել է երկրի տարբեր շրջաններում մի քանի օրում 586 հրդեհի բռնկվելու մասին |armenpress.am|
22:12 - 09 օգոստոսի, 2021

Հունաստանի վարչապետը հայտնել է երկրի տարբեր շրջաններում մի քանի օրում 586 հրդեհի բռնկվելու մասին |armenpress.am|

armenpress.am: Հունաստանում արդեն մի քանի օր է ինչ մոլեգնում են լայնածավալ հրդեհները. երկրի տարբեր շրջաններում բռնկվել է 586 հրդեհ: Այս մասին, դիմելով ժողովրդին, հայտնել է երկրի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը:

«Վերջին օրերը մեր երկրի համար ամենածանրերից մեկն են եղել վերջին տասնամյակներում: Մենք շարունակում ենք պայքարել կրակի դեմ: Բայց մեր առջև աննախադեպ մասշտաբների տարերային աղետ է. մի քանի օրում Հունաստանի բոլոր անկյուններում 586 հրդեհ է բռնկվել։ Այս հրդեհները, որոնք առաջացել են անոմալ շոգի ու երկար ամիսների երաշտից հետո, շատ դժվար է հանգցնել»,- նշել  Միցոտակիսը:

Նա շնորհակալություն է հայտնել այն երկրներին, որոնք իրենց օգնությունն են առաջարկել Հունաստանում բնական հրդեհների դեմ պայքարում:

 «ՌԻԱ Նովոստի»-ի հաղորդմամբ Հունաստանի հրշեջ ծառայությունից էլ հայտնել են, որ 10 հոգի ձերբակալվել է անտառներն ինչպես մտադրված, այնպես էլ հանկարծակի հրկիզելու կասկածանքով:

Ազգային պարկեր, անտառներ ու բնության գիրկ գնալու արգելքը Հունաստանում երկարացվել է մինչև օգոստոսի 13-ը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել