Հունաստանի Էվբեան կղզում անտառային հրդեհները ոչնչացրել են տասնյակ բնակավայրեր, տարհանվել է ավելի քան 2 հազար մարդ |azatutyun.am|
11:42 - 09 օգոստոսի, 2021

Հունաստանի Էվբեան կղզում անտառային հրդեհները ոչնչացրել են տասնյակ բնակավայրեր, տարհանվել է ավելի քան 2 հազար մարդ |azatutyun.am|

azatutyun.am: Հունաստանի՝ մեծությամբ երկրորդ կղզին՝ Էվբեան, հայտնվել է իր պատմության մեջ ամենամեծ բնական աղետներից մեկի ճիրաններում․ վերջին մի քանի օրերի ընթացքում անտառային հրդեհները ոչնչացրել են հարյուրավոր հեկտար հողեր, այրվել են տասնյակ բնակավայրեր, տարհանվել է ավելի քան 2 հազար մարդ:

Տեղացիներն ասում են, որ Էվբեան երբեք այլևս նույնը չի լինի և մեղադրում են իշխանություններին՝ հրդեհների դեմ պայքարող ուժերի պակասի համար:

Շատերը մինչև վերջ հրաժարվում են լքել իրենց բնակավայրերը. նրանք փորձում են ինչ-որ կերպ փրկել իրենց տները` պատերը ջրելով: Նրանք, ովքեր տեխնիկա ունեն, կտրում են ծառերը և հող լցնում, որպեսզի կանգնեցնեն կրակի առաջխաղացումը: Բայց, ի վերջո, այս ամենն արդյունք չի տալիս, և մարդիկ ստիպված են հեռանալ՝ ընդմիշտ հրաժեշտ տալով իրենց տներին:

40 աստիճան շոգի պայմաններում կրակն արագ տարածվում է: Շնչել դժվար է նույնիսկ՝ կրակից հեռու: Տարբեր երկրներից ավելի քան 500 մարդ պայքարում է տարերքի դեմ: Կիրառվում է նաև ավիացիա, սակայն, ինչպես պարզաբանում է կառավարությունը, ներկա պայմաններում այն բավական արդյունավետ չէ. օդաչուները վտանգում են իրենց կյանքն աշխատելով՝ գործնականում զրո տեսանելիության և չափազանց բարձր տուրբուլենտության պայմաններում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել